Փաշինյանը դիվանագիտությունից շատ հեռու է, նրան ընտրելը կբերի տնտեսական արհավիրքի. Օսկանյան

https://arm.sputniknews.ru/20260512/pashinjany-divanagitutjunic-kilvometrervov-heru-e-nran-yntrely-kberi-tntesakan-arhavirqi-102071410.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e19462598d0e74f9c54d1f84cea0f507.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վարդան օսկանյան

վարդան օսկանյան

Բաժանորդագրվել

Վարդան Օսկանյանի խոսքով` սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը պետք է քրեորեն պատժելի լինի։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անփորձությունը Հայաստանին կանգնեցրել է աշխարհաքաղաքական բարդ երկընտրանքի և անվտանգային լուրջ սպառնալիքների առջև։ Այս մասին սոցցանցերում տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նրա պնդմամբ՝ Փաշինյանն անընդունակ է հավասարակշռված քաղաքականություն վարել ուժային կենտրոնների միջև։ Որպես օրինակ Օսկանյանը հիշատակել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումը, որտեղ, ըստ Օսկանյանի, վարչապետը տվել է «սխալ» պատասխան ԵԱՏՄ-ԵՄ հակասությունների վերաբերյալ։

«7-րդ դասարանի աշակերտը երևի թե այդպիսի պատասխան չէր տա։ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է, նա չի իմացել և այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը, և այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել»,- հայտարարել է նախկին նախարարը։

Օսկանյանն ընդգծել է, որ այսօրվա բոլոր արհավիրքները գալիս են հենց այն իրողությունից, որ ցանկացած երկընտրանքի առջև հայտնվելիս վարչապետը միշտ կատարում է սխալ ընտրություն։ Չնայած Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովներին և միջոցառումներին՝ Օսկանյանը կարծում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բովանդակային առումով գտնվում են վերջին 30 տարվա ամենավատ վիճակում։ Նա զուգահեռներ է անցկացրել իր պաշտոնավարման տարիների հետ՝ նշելով, որ նախկինում հարաբերություններն ավելի խորքային էին ու շահավետ։

«Վերջին 8 տարում եվրոպական որևէ լուրջ ընկերություն ներդրում չի արել Հայաստանում։ Նախկինում հարաբերությունները եղել են շատ ավելի բովանդակային ու խորքային։ Հայաստանը դրանից արդյունք է քաղել և՛ Եվրամիության, և՛ ՆԱՏՕ-ի հետ՝ զուգահեռաբար շատ լավ հարաբերություններ պահպանելով և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ մյուսների հետ։ Ուղղակի պատճառ չկա քեզ ինչ-որ երկընտրանքի առաջ դնելու և հարաբերությունները սրելու։ Եվրամիության հետ եղել են գագաթնաժողովներ Բրյուսելում և Երևանում, նույնը՝ ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի բոլոր գլխավոր քարտուղարներն այդ 10 տարիների ընթացքում այցելել են Հայաստան. նույնիսկ վիզաների ազատականացման հարցում Փաշինյանից առաջ՝ այդ 10 տարիների ընթացքում, մեր ժամանակ՝ CEPA-ի) ստորագրմամբ, շատ ավելի մեծ հնարավորություններ են եղել»,– ասել է Օսկանյանը։

ՀՀ նախկին արտգործնախարարը մեղադրել է ՀՀ վարչապետին կենսաչափական անձնագրերի գործընթացը տապալելու մեջ, ինչը տարիներով հետաձգել է ազատականացման հարցը։ Ըստ նրա՝ իրական գործընկերությանը փոխարինել է «շոուն», որի արդյունքում միայն սրվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Վարդան Օսկանյանը «բացարձակ սուտ» է որակել իշխանական թեզը, թե իրենց հեռանալու դեպքում պատերազմ կլինի։ Նրա խոսքով՝ նման սպառնալիքով սեփական ժողովրդին վախեցնելը պետք է քրեորեն պատժելի լինի։ Փոխարենը նա կանխատեսում է տնտեսական կոլապս Փաշինյանի վերընտրվելու պարագայում։

Leave a comment