Պակիստանը մեղադրվում է Իրանի ռազմական ինքնաթիռները թաքցնելու մեջ

Պակիստանը գաղտնի կերպով իր ռազմաբազաներից մեկում ապաստան է տրամադրել իրանական ռազմական ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ Իրանի ռազմական ավիացիայի մի շարք ինքնաթիռներ, այդ թվում՝ RC-130 հետախուզական օդանավը, հնարավոր է տեղափոխվել են Ռավալպինդիի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակության Նուր-Խան ավիաբազա։

Հաղորդվում է նաև, որ Իրանի որոշ քաղաքացիական ինքնաթիռներ անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվել են Աֆղանստան՝ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։

Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ նման քայլերը կարող էին ուղղված լինել Իրանի ավիացիոն միջոցները հնարավոր հարվածներից պաշտպանելուն այն ժամանակ, երբ Իսլամաբադը փորձում էր ներկայանալ որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում։

Միևնույն ժամանակ Պակիստանի իշխանություններն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հերքել են այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment