Իրավապահները պետք է նման դեպքերին վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե իրենց ընտանիքի անդամի հետ տեղի ունենար. Փաշինյանը՝ մանկապղծության դեպքի մասին

Իրավապահները պետք է նման դեպքերին վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե իրենց ընտանիքի անդամի հետ տեղի ունենար. Փաշինյանը՝ մանկապղծության դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որոշակի դառնության զգացում ունեմ և պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերին բոլոր պատասխանատուները պետք է վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքին»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Վեդիի մանկապղծության դեպքին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իրավապահ մարմիններն իրենք պետք է վերլուծեն աշխատանքը. «Երբ ես անընդհատ շեշտում եմ այդ կարգախոսը, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքով, իրավապահները պետք է նման դեպքերին վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե իրենց ընտանիքի անդամի հետ նման դեպք տեղի ունենար, եթե ես թեկուզ մի փոքր շեղում զգում եմ այդ գործելակերպից, դա ինձ համար բացարձակ անընդունելի է: Նրանք, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում մարզային կառույցներում, պետք է համապատասխան հետևանքներ լինեն: Պարզ է, որ ոչ մի պաշտոնյա առանձին վերցրած բացարձակ պատասխանատու և բացարձակ տնօրեն չէ իրավիճակի, բայց ինձ համար անընդունելի է նաև այն իրավիճակը, երբ այս ինստիտուտն ասի՝ ես արել եմ, այն մյուսը չի արել»:

Leave a comment