Կիևում քննչական գործողություններ են իրականացվել Երմակի մասնակցությամբ

Բաժանորդագրվել

Մինչ այդ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ ուժայինները կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին Երմակին նման տղամարդ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) քննչական գործողություններ է իրականացրել, որոնցում, ըստ ամենայնի, ներգրավված է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Առայժմ կասկածանք առաջադրելու վերաբերյալ հաստատում չկա։ Հնարավոր է՝ սա պարզապես խուզարկություն է»,-իր Telegram-ալիքում գրել է ընդդիմադիր խորհրդարանականը։

Հրապարակված կադրերում երևում է Երմակը՝ քաղաքացիական հագուստով մարդկանցով շրջապատված։

Leave a comment