Իրանը այլևս չի ծիծաղի ԱՄՆ-ի վրա․ Թրամփ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գործողությունների շնորհիվ Իրանը այլևս չի ծիծաղի Միացյալ Նահանգների վրա։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։
«47 տարի շարունակ իրանցիները ծիծաղել են մեր երկրի վրա, որն այժմ կրկին մեծ է։ Եվ նրանք այլևս չեն ծիծաղի»,- գրել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև քննադատել է նախկին նախագահների՝ Բարաք Օբամայի (2009-2017) և Ջո Բայդենի (2021-2025) քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ՝ նշելով, որ Իրանը 47 տարի շարունակ խաղեր է խաղացել Միացյալ Նահանգների և մնացած աշխարհի հետ։