Դեպորտների հարցը երկու-երեք ամսվա հարց է: Այստեղ ուրիշ բան չկա և պետք է հետևողականորեն հարցով զբաղվել և ունենալ այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս նման կարգի հարցեր շատ արագ լուծել։ Այդպիսի հարց երբեք չի եղել, իմ տպավորությամբ այս հարցը արհեստական ձևով ստեղծված հարց է և հետևանք է այս իշխանությունների քաղաքականության։ Այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ պատասխանելով արտաքսումների մասին հարցին պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։