ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Եթե իրավապահ համակարգը փետրվարի 12-ից սկսած գործեր իր իրավասության շրջանակում, կկանխարգելեր հաջորդող հանցագործությունները, մյուս երեխայի սեռական բռնության դեպքը չէր լինի, հորեղբայրն էլ նրանց պատիվը պահելու համար գործողությունների չէր դիմի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով Վեդիում տեղի ունեցած հանցագործություններին։
«Բարերար կոչված մանկապիղծը նախկինում ևս դատապարտված է եղել, ինչո՞ւ իրավապահները նրան հաշվառման տակ չեն վերցրել, տեսադաշտում պահել, որ նա կրկնահանցագործություն չգործի, կամ՝ բա՞րդ էր երեխաներին վերցնել ուշադրության տակ։ Երեխային մանկապիղծներն ասել են՝ մեկին ասես, կսպանեմ, սահմռկեցուցիչ փաստեր ունեմ, կներկայացնեմ քննչական մարմին, բայց ոչ Վեդի, հույս ունեմ, որ այն կտեղափոխվի մեկ այլ քննչական մարմին։ Երեխան անդադար լաց է լինում, հաց չի ուտում, առերեսման ժամանակ մանկապղծին տեսավ, վազեց, փաթաթվեց փաստաբանին, երկար աշխատանք էինք տարել նրան հոգեբանական կայուն վիճակի բերելու համար», – մեկնաբանեց Էլբակյանը։
Դիտարկմանը, թե շատ է քննարկվում այն հանգամանքը, որ հանցագործներին ազատության մեջ պահելը միայն անգործության հետևանք չէ, փաստաբանը ընդգծեց, որ լսել է խոսակցություններ, որ մանկապիղծ տաքսիստը որոշակի աջակցություն ունի իրավապահների շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան։
–00—ԱՊ