Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին


ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։


«Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի։ Նաև տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ նախորդ օրը ինքը զանգել է Ղազախստանի նախագահին և տեղեկացրել, որ չի մասնակցելու:

«Փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը»,- նշեց Փաշինյանը:

Leave a comment