Հայ–վրացական միջպետական ճանապարհներից մեկը երկկողմանի փակ է երթևեկության համար

Դեպի հայ–վրացական սահման և հակառակ ուղղությամբ տանող ճանապարհներից մեկը փակ է տրանսպորտային միջոցների համար:

Պատճառը բուքն է և ցածր տեսանելիությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Գյումրի–Բավրա ավտոճանապարհը (տանում է դեպի «Բավրա»–«Նինոծմինդա» անցակետ–խմբ.) արգելափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Ընդ որում, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով` «Նինոծմինդա» անցակետ տանող ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:

Արդեն 2-րդ օրն է` Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a comment