Միացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան



Քաղաքականություն

Գործարար Ռոման Մուրադյանը ֆեյսբուքան էջում հայտարարել է, որ միացել է «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ ջան,

Կյանքիս մեծ մասը նվիրելով սպորտին՝ հասկացել եմ, որ հաղթանակները երբեք պատահական չեն լինում: Դրանք տքնաջան աշխատանքի, անկոտրում կարգապահության և ճիշտ ընտրված ռազմավարության արդյունք են:

Այսօր ես որոշում եմ կայացրել իմ փորձը, էներգիան և մարզական կամքը ներդնել մի նոր ու պատասխանատու հարթակում՝ պետականաշինության գործում:

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ միացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին (քվեաթերթիկ՝ համար 11) և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։ Սա թիմային խաղ է, որտեղ մեր հավաքական ջանքն ու միասնականությունն են կերտելու այնպիսի Հայաստան, որով կհպարտանանք բոլորս:

Շնորհակալ եմ բոլորիցդ:

Քվեաթերթիկ N 11»:




Leave a comment