Խախտում չկա․ ԿԿՀ-ն պարզել է, որ ջահերով երթի ծախսերը կատարվել են ՀՅԴ բյուջեից

Հասարակություն

11.05.2026 | 14:21

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Ջահերով երթի վրա կատարված ծախսերը և պարզել է, որ դրանք կատարվել են Դաշնակցություն կուսակցության բյուջեից և, ըստ այդմ, խախտում չկա։

«Ողջունելի է, որ ի հեճուկս «Բոլորին դեմ եմ»-ի որոշ ներկայացուցիչների՝ առերևույթ մեզ ուղղված շատ անտակտ քննադատությունների, ՀՅԴ-ն ընդունում է, որ Ջահերով երթը կուսակցական միջոցառում է և հարգում է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված կարգավորումները։

Հ․Գ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ քննում է ՔՊ-ի մասով Անկախ դիտորդ – Independent Observer-ի դիմումը, որով մենք պնդում ենք, որ ապրիլի 19-ի Գյումրիի և 25-ի Երևանի համերգների ժամանակ խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված՝ իրավաբանական անձանցից բնեղենով նվիրատվություն ստանալու արգելքը»,- գրել է Իոաննիսյանը։

Leave a comment