Հող մի՛ տվեք, ինչի՞ չեք ասում՝ Ջերմուկից դո՛ւրս եկեք. քաղաքացին՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.05.2026 | 14:03

«Խաղաղություն լինի, բայց մեր հողերի հաշվին չլինի, մեր Հայաստանի հողերը մի բուռ էին, դարձան կես բուռ, հող մի՛ տվեք»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երևանյան քարոզարշավի ժամանակ,  դիմելով վարչապետին, այսպես ասաց քաղաքացիներից մեկը։ 

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ տարածքների հետ կապված պետության դիրքորոշումը հստակ է:

«Մենք պետք է կողմնորոշվենք, թե ի՞նչ նկատի ունենք Հայաստանի հող ասելով։ Մենք կողմնորոշվել ենք և ասում ենք, որ Հայաստանի հող ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Եվ եթե ժամանակ ունենայինք, ես ձեզ նաև հաճույքով կներկայացնեի»,- ասաց Փաշինյանը։

«Իրենք որ ձեզ պարտադրում են՝ սա պետք ա տաք, դուք ինչի չեք ասում՝ մեր Ջերմուկից դուրս եկեք, ասեք, մի՛ վախեցեք»,- արձագանքեց քաղաքացին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment