GIZ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022–2030 թվականների ծրագրի» ժամանակացույցը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ  Ապիտոնյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

 

Հանդիպմանը մասնակցել են «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի ղեկավար Օլգա Վայգելը, ինչպես նաև խորհրդատուներ Կալլե Վուլֆը և Արսեն Հայրիյանը։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, ինչպես նաև քննարկվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022–2030 թվականների ծրագրի» երկրորդ փուլի (2026–2030 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը։

Leave a comment