Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդու

Քաղաքականություն

11.05.2026 | 11:22

Իրանը մահապատժի է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդու, հաղորդել է Mizan-ը, գրում է Reuters-ը։

Պորտաալը տղամարդուն նույնականացրել է որպես Էրֆան Շաքուրզադե՝ ասելով, որ նա աշխատել է արբանյակային գործունեությամբ զբաղվող գիտական ​​կազմակերպությունում և գաղտնի գիտական ​​տեղեկատվություն է փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայություններին։

Ըստ Իրանի Human ⁠Rights Society-ի՝ 29-ամյա Շաքուրզադեն, որն ավարտել է ավիատիեզերական ճարտարագիտության ֆակուլտետը, ձերբակալվել է 2025 թվականին և հարկադրաբար ընդունել մեղքը։

Իրանը հաճախակի հայտարարում է ձերբակալությունների և դատական ​​հետապնդումների մասին, որոնք կապված են ենթադրյալ օտարերկրյա հետախուզական գործողությունների հետ, մասնավորապես, ռազմավարական ոլորտների, ինչպիսիք են պաշտպանությունը, միջուկային մշակումը և ավիատիեզերական հետազոտությունները։

Նշենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment