Բրյուսելում հայտարարել են, որ կաջակցեն ՀՀ–ին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում

Բաժանորդագրվել

Բրյուսելում կարծում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե Հայաստանն ինչ ճանապարհով է ուզում ընթանալ:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով ԵՄ–ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ուղիով են նրանք (Հայաստանը. խմբ.) ցանկանում ընթանալ, և Եվրոպան կաջակցի նրանց», – ասել է Կոսը Բրյուսելում:

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին 9-ին առաջարկեց ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում քննարկել Հայաստանի` ԵՄ-ի շուրջ ծրագրերի հարցը: Նրա խոսքով` թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահի կարծիքով` միանգամայն տրամաբանական կլիներ այդ հարցով հանրաքվե անցկացնել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն դրա համար պետք է համապատասխանել կառույցի չափանիշներին: Միևնույն ժամանակ Պուտինն ապրիլի 1-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում:

Leave a comment