Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին

https://arm.sputniknews.ru/20260510/amenajn-hajvoc-katvoghikvosn-ajcelel-e-tnajin-kalanqum-gtnvvogh-samvel-karapetjanin-102034666.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է Սամվել Կարապետյանի առանձնատանը

Sputnik Արմենիա

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է Սամվել Կարապետյանի առանձնատանը

2026-05-10T19:20+0400

true

PT0M33S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102035747_269:0:1709:1080_1920x0_80_0_0_29d1e9e80fe08fbd1f472885e1a20fc3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի

Բաժանորդագրվել

2025 թվականին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն այսօր այցելել է բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Նորին սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ դժվարություններին` Կարապետյանն իրեն բնորոշ հայրենասեր ու եկեղեցասեր ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։

Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։

Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

Leave a comment