https://arm.sputniknews.ru/20260510/patrastveq-lav-pvopvokhutjunneri-tsarukjann-azdararec-azgajin-veratsnndi-masin–102033547.html
«Գնացեք տեղամասեր ու պահանջեք արդյունքներ». Գագիկ Ծառուկյանի կոչը հանրահավաքում
«Գնացեք տեղամասեր ու պահանջեք արդյունքներ». Գագիկ Ծառուկյանի կոչը հանրահավաքում
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցն էլ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին նշեց, որ Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել ազգային ինքնության… 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T18:30+0400
2026-05-10T18:30+0400
2026-05-10T18:45+0400
գագիկ ծառուկյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ազգային ժողովի ընտրություններ
հանրահավաք
քարոզարշավ
սուրեն սուրենյանց
դեմոկրատական այլընտրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102032270_0:67:1280:787_1920x0_80_0_0_aafafaf151fedc64ac30ccede2a37675.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` անհնարին որևէ բան չկա երկիրը զարգացման ուղով տանելու համար, իսկ այդ նպատակին հասնել հնարավոր է գիտելիքի և բանիմաց մարդկանց շնորհիվ։ Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, որը նաև գլխավորում է նախընտրական ցուցակը, հայտարարեց Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ։Նրա խոսքով` իրենց համար առաջնահերթությունը երաշխավորված խաղաղության ապահովումն է։«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հունիսի 7–ին հնչի մեր ազգային վերածննդի առաջին զանգը. պետք է մարդկանց համար աշխատատեղ ստեղծենք, որ նրանց դեմքին ժպիտ գա»,– ընդգծեց ԲՀԿ առաջնորդը։Ծառուկյանը հանրահավաքի ժամանակ խոստացավ նաև ընտրություններում հաղթելու դեպքում բարելավել բիզնես միջավայրը, զարգացնել ՓՄՁ–ները, իրականացնել սոցիալ–տնտեսական և զբոսաշրջային լայնածավալ նախագծեր: Հանրահավաքի ժամանակ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ-ի «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության անդամ Սուրեն Սուրենյանցն իր հերթին անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին` նշելով, որ Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել ազգային ինքնության պաշտպանության համար, որքան այսօր։Ըստ նրա` պատերազմի մունետիկները, որոնք, նրա գնահատմամբ, գործող իշխանության ներկայացուցիչներն են, չեն կարող մեղադրել ընդդիմությանը նոր էսկալացիա հրահրելու փորձերի մեջ. ընդդիմությունը ձգտում է խաղաղության և ներքին համախմբվածության։Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102032270_72:0:1209:853_1920x0_80_0_0_c80946ce2d8a4df0169a0b25083a60d0.jpg.webp
գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, քարոզարշավ, սուրեն սուրենյանց, դեմոկրատական այլընտրանք
գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, քարոզարշավ, սուրեն սուրենյանց, դեմոկրատական այլընտրանք
Սուրեն Սուրենյանցն էլ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին նշեց, որ Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել ազգային ինքնության պաշտպանության համար, որքան այսօր։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` անհնարին որևէ բան չկա երկիրը զարգացման ուղով տանելու համար, իսկ այդ նպատակին հասնել հնարավոր է գիտելիքի և բանիմաց մարդկանց շնորհիվ։ Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, որը նաև գլխավորում է նախընտրական ցուցակը, հայտարարեց Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«Պատրաստվեք լավ փոփոխությունների։ Ինչ ասել եմ, 10 անգամ շատն անելու եմ։ Կա լավ թիմ, կա կարողություն, կարճ ժամկետում կանենք ամեն ինչ։ Մենք ունենք հնարավորություններ, կապեր, որ կարողանանք առաջ տանել մեր ծրագրերը»,– հայտարարեց Ծառուկյանը։
Նրա խոսքով` իրենց համար առաջնահերթությունը երաշխավորված խաղաղության ապահովումն է։
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հունիսի 7–ին հնչի մեր ազգային վերածննդի առաջին զանգը. պետք է մարդկանց համար աշխատատեղ ստեղծենք, որ նրանց դեմքին ժպիտ գա»,– ընդգծեց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը հանրահավաքի ժամանակ խոստացավ նաև ընտրություններում հաղթելու դեպքում բարելավել բիզնես միջավայրը, զարգացնել ՓՄՁ–ները, իրականացնել սոցիալ–տնտեսական և զբոսաշրջային լայնածավալ նախագծեր:
Հանրահավաքի ժամանակ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ-ի «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության անդամ Սուրեն Սուրենյանցն իր հերթին անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին` նշելով, որ Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել ազգային ինքնության պաշտպանության համար, որքան այսօր։
«Ոչ մի կուսակցություն և ոչ մի առանձին վերցրած քաղաքական գործիչ ի զորու չէ հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Առանց ներքին կոնսոլիդացիայի հնարավոր չէ լուծել երկրի անվտանգության հարցերը»,– հայտարարեց Սուրենյանցը։
Ըստ նրա` պատերազմի մունետիկները, որոնք, նրա գնահատմամբ, գործող իշխանության ներկայացուցիչներն են, չեն կարող մեղադրել ընդդիմությանը նոր էսկալացիա հրահրելու փորձերի մեջ. ընդդիմությունը ձգտում է խաղաղության և ներքին համախմբվածության։