Հայկ Մարտիրոսյանը դարձել է Իտալիայում կայացած խոշոր շախմատային մրցաշարի արծաթե մեդալակիր

Բաժանորդագրվել

Հայ շախմատիստն ամբողջ մրցաշարն անցել է առանց պարտության:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Իտալիայում անցկացված Sardinia World Chess Festival 2026 միջազգային շախմատային մրցաշարի արծաթե մեդալակիր:

Մարտիրոսյանը ինը տուրում վաստակել է 7 միավոր՝ մրցաշարն անցնելով առանց պարտության: Նրա հաշվին գրանցվել է հինգ հաղթանակ և չորս ոչ-ոքի:

Առաջին տեղը 7,5 միավորով գրավել է Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից։

Նույնքան միավոր են վաստակել նաև համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մամիկոն Ղարիբյանը: Լրացուցիչ ցուցանիշներով Նեպոմնյաշչին զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Ղարիբյանը՝ չորրորդ:

Նշենք, որ Sardinia World Chess Festival 2026-ի գլխավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը:

Leave a comment