Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր հետագա կարիերայի մասին որոշումը կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին նա լրագրողներին ասել է Ա Սերիայի հերթական տուրի խաղից հետո: «Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը…