Ֆրանսիական իշխանությունները մեղադրում են X սոցիալական ցանցին նույն անօրինական գործունեության մեջ, որով իրենք են զբաղվում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
«Ֆրանսիացի պաշտոնյաները անօրինական կերպով հավաքում են քաղաքացիների անձնական տվյալները և մշակում դրանք առանց պաշտպանության»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Դուրովը 2024 թվականին ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում։
Փարիզի դատախազությունը հայտնել էր, որ նա կալանավորվել է հուլիսի 8-ին «անունը չհրապարակված անձի նկատմամբ» հարուցված գործի շրջանակներում՝ կապված 12 հանցագործություն կատարելու կասկածանքի հետ: