Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը

ԱՄՆ ետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը շաբաթ օրը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում։ 

Ինչպես հայտնում է Axios-ը, կողմերը քննարկել են Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունը։

ԱՄՆ-ն դեռևս չի ստացել Իրանից պատասխան իր առաջարկած հուշագրի նախագծի վերաբերյալ։

ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում մեկ էջանոց հուշագրի շուրջ։

Կատարցիները կարևոր դեր են խաղում կողմերի միջև միջնորդության գործում։

Leave a comment