Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության օրը. Հենրիխ Դանիելյան

«Այսօր մասնակցեցինք Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին։

 

Մայիսի 9-ը մեր ժողովուրդների ընդհանուր հիշողության, հերոսության, արժանապատվության և պատմական հաղթանակի խորհրդանիշն է։ Այս օրը մենք խոնարհվում ենք միլիոնավոր հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին խաղաղությունը, մարդկային արժեհամակարգն ու ապագա սերունդների անվտանգությունը։

 

Հավերժ փառք և երախտագիտություն հերոսներին։ Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության օրը», – գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։

Leave a comment