Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրաքի քրդական շրջանային վարչակազմի վարչապետ Մեսուր Բարզանիի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Իրաքի տարածքը, այդ թվում՝ Էրբիլը, դարձել են ԱՄՆ-Իրան հակամարտության թիրախը:


Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կայացել է Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում, քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:


Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Անկարան երբեք չի ցանկացել, որ ռազմական գործողությունները տարածվեն տարածաշրջանի այլ երկրներում, և շարունակելու է համերաշխություն պահպանել երկրամասի ղեկավարության հետ:

Դիտումների քանակ2

Leave a comment