Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում





ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարգի կհրավիրի» ուկրաինական կողմին հրադադարի պահպանման հարցում։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունեմ, որ Թրամփը կարգի կհրավիրի ուկրաինական կողմին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հույսը, թե մայիսի 9-11-ի հրադադարն ավելի երկար կտևի, չի հիմնավորվում իրական իրավիճակով և բախվում է Կիևի ռեժիմի՝ հրադադարի ռեժիմը չխախտելու անկարողությանը։

«Այո, հիմնավորված չէ [Թրամփի հույսը հրադադարի երկարաձգման վերաբերյալ], ես կասեի, – նշել է դիվանագետը։ – Բայց մարդը հույս ունի, գուցե հավատում է, ինչո՞ւ ոչ, և նպաստում է դրան»։

«Բայց դա արդեն կախված է ոչ միայն նրանից, այլև մյուս երկու կողմերից», – եզրափակել է Ուշակովը։




դիտվել է 30 անգամ

Leave a comment