իր տելեգրամյան էջում գրում է․
«Հաղթանակ» զբոսայգում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հաղթանակի խորհրդին և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին
«ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը, փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի, և մենք սխալ ենք եղել։ Ինչպես ասում է Կարպիս Փաշոյանը՝ պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք սխալ չէինք։ Պատկերացրեք՝ 81 տարի առաջ մեր պապերը պարտվեին ֆաշիզմին. մի՞թե պետք է նրանց համոզեին, որ ֆաշիզմը ճիշտ է։ Մեր պապերը հաղթեցին ֆաշիզմին, և հաղթանակն ու ճշմարտությունը համատեղվեցին»,– ասել է Մարուքյանը։