Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները դադարեցվել են, և հաջորդ փուլի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, մայիսի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է iz.ru-ն։
«Ոչ ոք չի խոսել բանակցությունների մասին. առայժմ դադար է, և հաջորդ փուլի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել», – նշել է նա։
Ուշակովը ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել՝ բանակցությունների հաջորդ փուլի հաջողության ապահովման համար։