Պուտինը բաժակ է բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթողների պատվին

https://arm.sputniknews.ru/20260509/putiny-bazhak-e-bardzracrel-hajrenakan-mets-paterazmum-haghtvoghneri-patvin-101997757.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Владимир Путин выпил фронтовые 100 грамм в честь Дня Победы

Sputnik Արմենիա

Владимир Путин выпил фронтовые 100 грамм в честь Дня Победы

2026-05-09T13:54+0400

true

PT1M03S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101992725_148:0:1133:739_1920x0_80_0_0_d005bc8fdd863d81a41bd3028b6e9e77.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայրենական մեծ պատերազմ

ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայրենական մեծ պատերազմ

Բաժանորդագրվել

Դիմելով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերին՝ Պուտինը հավելել է` ուրախ է Մայիսի 9-ը ընկերների շրջապատում նշելու համար:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում հաղթողներին երբեք չի բաժանել յուրայինների և օտարների։ Կրեմլում օտարերկրյա հյուրերի համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր մարտիկների ներդրումը։ Մեր ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմության նկատմամբ անկեղծ վերաբերմունքը, հիշատակը նրանց մասին, ովքեր պայքարել են իրենց երկրի և ողջ մարդկության ազատության համար, ինչպես նաև պատասխանատվությունը՝ պահպանելու ճշմարտությունը Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա նաև բաժակ է բարձրացրել հաղթողների սերնդի և երկրների ու ժողովուրդների բարեկամության համար:

«Թույլ տվեք կենաց առաջարկել հաղթողների սերնդի, ճշմարտության և արդարության հաղթանակի, երկրների և ժողովուրդների բարեկամության և բարգավաճման համար։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ընկերներ: Շնորհավո՛ր Հաղթանակի օրը»,- ասել է երկրի ղեկավարը։

Դիմելով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերին՝ Պուտինը հավելել է` ուրախ է Մայիսի 9-ը ընկերների շրջապատում նշելու համար:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը:

Օտարերկրյա հյուրերի թվում են նաև Լաոսի նախագահ Տխոնգլուն Սիսուլիտը, Մալայզիայի գերագույն կառավարիչ, սուլթան Իբրահիմը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբական Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Սինիշա Կարանը, Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը և Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը:

Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց ավիացիայի թռիչքով

Leave a comment