Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ, շրջել քաղաքի փողոցներով, զրուցել և լուսանկարվել քաղաքացիների հետ։

«Ժողովուրդ ջան, բայց քայլում ենք երթով. ով քայլելով հասցնում է նկարվել՝ թող նկարվի»,– կատակել է նա՝ արձագանքելով լուսանկարվելու խնդրանքներին։

​Բացի փողոցային շփումներից, Փաշինյանն այցելել է նաև բազմաբնակարան շենքեր՝ անձամբ թակելով բնակիչների դռները։ Բնակարաններից մեկում տարեց կինը ներկայացրեց, որ ունի 55 տարվա աշխատանքային փորձ և դեռ շարունակում է աշխատել։

​«Աշխատո՞ւմ եք, շնորհակալ ենք ձեզ, որ աշխատում եք»,– արձագանքեց Փաշինյանը` հետաքրքրվելով նաև բնակարանի պայմաններով ու այն հարմարություններով, որոնցից օգտվում է թոշակառուն։

«Տրամադրությունները լա՞վ է, ձեր թոշակը բարձրացե՞լ է… Աստված չանի առողջական խնդիր լինի, բայց եթե հանկարծ լինի՝ նաև առողջության ապահովագրության շահառու եք», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment