ԱՄՆ զինվորականները «Լինքոլն» ավիակրին մոտեցող իրանական անօդաչու թռչող սարք են խոցել

ԱՄՆ զինվորականները Արաբական ծովում ամերիկյան «Լինքոլն» ավիակրին մոտեցող իրանական անօդաչու թռչող սարք են խոցել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:

Իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը խոցվել է ամերիկյան Ֆ-35 կործանիչի կողմից այն պահին, երբ այն ուղիղ շարժվում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընդ որում, ինչպես նշում են իրանական աղբյուրները, միջադեպից գրեթե անմիջապես հետո Թեհրանը եւս մեկ անօդաչու թռչող սարք է ուղարկել USS Abraham Lincoln ավիակրին հետեւելու համար:

Leave a comment