ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-մարտ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 603,301.2 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․7% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 9%-ով և կազմել 122,138.5 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 37․4%-ով և կազմել 57,526.0 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 4․2%-ով և կազմել 49,270.7 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 3․6%-ով և կազմել 25,285.0 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 38․4%-ով և կազմել 1,582.8 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 50․2%-ով և կազմել 547.0 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 124․5%-ով և կազմել 64,926.3 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 16%-ով և կազմել 8,821.8 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 20․9%-ով և կազմել 57,463.3 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 2․2%-ով և կազմել 215,739.8 մլն ՀՀ դրամ։

Leave a comment