ՀԿ-ն ուսումնասիրում է Ղումաշյանի դիմումը՝ քաղաքապետից քաղաքացուն տրված նվերի վերաբերյալ

https://arm.sputniknews.ru/20260508/hk-n-usumnasirum-e-ghumashjani-dimumy-qaghaqapetic-qaghaqacun-trvats-nveri-veraberjal-101938119.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101938973_0:0:537:403_1920x0_80_0_0_309f49519cc04e573168221cb83b36a1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գոհար ղումաշյան, հակակոռուպցիոն կոմիտե, տիգրան ավինյան

գոհար ղումաշյան, հակակոռուպցիոն կոմիտե, տիգրան ավինյան

Բաժանորդագրվել

Գոհար Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել այս փաստին:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեից։

Մասնավորապես` Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու փաստին՝ մատնանշելով «նախընտրական կաշառքների» հարցում իշխանությունների որդեգրած երկակի ստանդարտները։

«Այս պահին մենք ուսումնասիրում ենք դիմումը»,- հայտնել են կոմիտեից։

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան Տիրան Ավինյանը վերահաստատել է, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել պարզաբանելով, որ խոսքը մանկատան սանի մասին է, որին այցելել է մեկ ու կես տարի առաջ։ Ըստ քաղաքապետի, համապատասխան ֆինանսավորում էին փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել, այսինքն` գնումը նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի։

Նշենք, որ Տիգրան Ավինյանի էջից հեռացվել է հրապարակված լուսանկարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Ավելի ուշ Ղումաշյանն ու Ստեփանյանը ազատ էին արձակվել վարչական հսկողության ներքո։

Leave a comment