Թայվանում հանտավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տվյալներով՝ Թայվանի Թայբեյ քաղաքում հանտավիրուսային վարակի մահացու դեպք է գրանցվել։

Հանտավիրուսները վիրուսների տեսակ են, որոնք մարդկանց փոխանցվում են կրծողների հետ շփման միջոցով։ Հանտավիրուսները կարող են առաջացնել երիկամային համախտանիշով արյունազեղող տենդ և հանտավիրուսային թոքային համախտանիշ։

Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր ուղևորվում։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հաստատել է վարակի յոթ դեպք, երեք մարդ մահացել է։

 

Leave a comment