Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող են իրականացնել mcs-citizenship.am հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։


 


«Թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար և հասանելի։


 


Փախստականների համար ծառայությունն անվճար է։


 


Դիմումը հաստատվելուց հետո հնարավոր է ընտրել այցելության օրը, վայրը և ժամը։


 


Այցի ընթացքում կստուգվեն ներկայացված տվյալների ճշտությունն ու փաստաթղթերի վավերականությունը։


 


ՀՀ քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է և հասանելի՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի»,- ասված է հաղորդագրությունում։


 


Դիտումների քանակ16

Leave a comment