https://arm.sputniknews.ru/20260508/irany-hrtirneri-ev-atsneri-ardzakman-kajanqneri-vorqan-pashar-uni-araghchii-pataskhany-101932191.html
Իրանը հրթիռների և ԱԹՍ–ների արձակման կայանքների որքա՞ն պաշար ունի. Արաղչիի պատասխանը
Իրանը հրթիռների և ԱԹՍ–ների արձակման կայանքների որքա՞ն պաշար ունի. Արաղչիի պատասխանը
Sputnik Արմենիա
«Washington Post» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը պահպանել է շարժական արձակման կայանքների նախապատերազմական պաշարների մոտ 75%–ը և հրթիռների… 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T16:43+0400
2026-05-08T16:43+0400
2026-05-08T16:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
անօդաչու թռչող սարք (աթս)
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_0:0:1535:864_1920x0_80_0_0_e4ffecfd29e183f52c2a5943ef90b3dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իրանական հրթիռների և ԱԹՍ–ների շարժական արձակման կայանքների պաշարները կազմում են ոչ թե նախապատերազմական մակարդակի 75%–ը, ինչպես պնդում է «Washington Post»–ը, այլ 120%–ը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:Ավելի վաղ «Washington Post» թերթը, հղում անելով հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը պահպանել է շարժական արձակման կայանքների նախապատերազմական պաշարների մոտ 75%–ը և հրթիռների նախապատերազմյան պաշարների 70%–ը:«ԿՀՎ–ն սխալվում է: Մեր հրթիռների և արձակման կայանքների պաշարները փետրվարի 28–ի համեմատ 75% մակարդակի վրա չեն: Ճիշտ ցուցանիշը 120% է»,– գրել է Արաղչին X սոցիալական ցանցում:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_bcd8511bef3a7fc8430d0c0f65b248b5.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, անօդաչու թռչող սարք (աթս), աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, անօդաչու թռչող սարք (աթս), աբբաս արաղչի
«Washington Post» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը պահպանել է շարժական արձակման կայանքների նախապատերազմական պաշարների մոտ 75%–ը և հրթիռների նախապատերազմական պաշարների 70%–ը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իրանական հրթիռների և ԱԹՍ–ների շարժական արձակման կայանքների պաշարները կազմում են ոչ թե նախապատերազմական մակարդակի 75%–ը, ինչպես պնդում է «Washington Post»–ը, այլ 120%–ը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Ավելի վաղ «Washington Post» թերթը, հղում անելով հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը պահպանել է շարժական արձակման կայանքների նախապատերազմական պաշարների մոտ 75%–ը և հրթիռների նախապատերազմյան պաշարների 70%–ը:
«ԿՀՎ–ն սխալվում է: Մեր հրթիռների և արձակման կայանքների պաշարները փետրվարի 28–ի համեմատ 75% մակարդակի վրա չեն: Ճիշտ ցուցանիշը 120% է»,– գրել է Արաղչին X սոցիալական ցանցում: