ԱՄՆ–ն կրակ է բացել իրանական նավի վրա. 10 նավաստի վիրավորվել է, 5–ի գտնվելու վայրն անհայտ է

https://arm.sputniknews.ru/20260508/amnn-krak-e-bacel-iranakan-navi-vra-10-navasti-viravvorvel-e-5i-gtnvelu-vajrn-anhajt-e-101934218.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_4b4238799726fb905054e8a867323161.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, հորմուզի նեղուց, զինված հարձակում

ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, հորմուզի նեղուց, զինված հարձակում

Բաժանորդագրվել

Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան ԱՄՆ-ի հարձակման ժամանակ Իրանի հարավում կրակի տակ է հայտնվել բեռնատար նավ։ 10 նավաստի վիրավորվել է, իսկ 5–ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով Մինաբ շրջանի ջրերի մոտ գտնվող բեռնատար նավը կրակի տակ է հայտնվել և հրդեհվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ, 10-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսների որոնումները շարունակվում են։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Leave a comment