Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին





Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին:

Պաշտոնական Բաքուն անթույլատրելի է անվանել ռուսական «Первый канал»-ի «Время покажет» հաղորդման ընթացքում ցուցադրված՝ Ադրբեջանի «խեղաթյուրված» քարտեզը, որտեղ առանձին նշված է եղել «Լեռնային Ղարաբաղ»-ը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ քարտեզում «Լեռնային Ղարաբաղ» անվանման օգտագործումը «լուրջ սադրանք և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա» է։




դիտվել է 95 անգամ

Leave a comment