Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ապա ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Շուշիի ազատագրման մասին Արցախում այսպիսի պատմություն էին պատմում: Չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց շատ լավն ա:

Մի ամբողջ օր, մինչև կեսգիշեր, շտաբում քննարկում է գնում, թե ով և որ ուղղությամբ պետք է հարձակվի:

Մինչև ուշ գիշեր վիճում ու համաձայնության են գալիս՝ ընդունելով ընդհանուր որոշում, որ լուսադեմին հարձակվելու են: Այնուհետև գնում են տներով, որ գոնե մի երկու ժամ հանգստանան:

Կոմանդոսին՝ տուն հասնելիս, մի տարեց կին ա հանդիպում, փաթաթվում ա նրան, օրհնում և մաղթում, որ լուսադեմին սկսվող Շուշիի ազատագրման գործողությունը հաջողությամբ պսակվի:

Հ.Գ. Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ապա ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը…»:

Leave a comment