Գերմանիայի Զինցիգ քաղաքի Volksbank-ի մասնաճյուղում կողոպտիչները պատանդներ են վերցվել

Բաժանորդագրվել

Սա վերջին կես տարվա ընթացքում բանկերի առնվազն վեցերորդ խոշոր կողոպուտն է Գերմանիայում:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Զինված կողոպտիչներն այսօր առավոտյան պատանդներ են վերցրել Գերմանիայի Զինցիգ քաղաքի (Ռայնլանդ-Պֆալց երկրամաս) Volksbank բանկի մասնաճյուղում:

Ինչպես հայտնում են տեղի իրավապահները, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 9-ին: Ըստ նախնական տվյալների՝ պատանդի կարգավիճակում են հայտնվել մի քանի հոգի, այդ թվում՝ բանկին մոտեցած ինկասացիոն զրահամեքենայի վարորդը: Բանկում գտնվող պատանդների և կողոպտիչների հստակ թիվը չի հաղորդվում:

Դեպքի վայրում աշխատում են հատուկ ստորաբաժանումներ և ոստիկանական ուղղաթիռներ: Ուժայինները բանակցություններ են վարում և պատրաստվում հնարավոր գրոհի:

Զինցիգի կենտրոնը շրջափակված է: Ոստիկանությունը հայտարարել է, որ շրջափակումից դուրս գտնվող բնակիչների համար վտանգ չկա:

Սա վերջին կես տարվա ընթացքում բանկերի առնվազն վեցերորդ խոշոր կողոպուտն է Գերմանիայում:

Leave a comment