Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Բաժանորդագրվել

1992թ. մայիսի 8-ին ազատագրվել էր Արցախի բերդաքաղաք Շուշին։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ երրորդ նախագահը երախտագիտություն է հայտնել ազատության և անկախության պայքարի մարտիկներին:

Հիշեցնենք, որ 1992 թվականի մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է։ Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

Leave a comment