Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Կրիվայա Լուկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարություն։

««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրիվայա Լուկա բնակավայրը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment