Հանտավիրուսի հետ կապված գլոբալ ռիսկը շարունակում է մնալ ցածր․ ԱՀԿ
Հիվանդությունը դրսևորվել է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։
Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է, որը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման պայմաններում։
Հիմնական փոխանցման ուղին շարունակում է մնալ վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումը։
Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։
Իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո։
Հայաստանում ևս իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։
ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։