ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով





Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Կուբայի դեմ այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները չանցկացնեն մի շարք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել (խմբ.՝ Կուբայի դեմ) այնքան ժամանակ, մինչև վարչակարգը չանցկացնի բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումները», – գրել է Ռուբիոն X-ում։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն անգործ չի նստի, մինչ «Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում է մեր ազգային անվտանգությանը մեր կիսագնդում»։Մայիսի 7-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել GAESA կոնգլոմերատի նկատմամբ, որն, ըստ ԱՄՆ կառավարության, վերահսկում է Կուբայի տնտեսության մոտ 40%-ը, ինչպես նաև այդ կազմակերպության ղեկավարի և կղզի-պետությունում նիկելի արդյունահանման համատեղ ձեռնարկության նկատմամբ։

Այս միջոցները սահմանվում են Կուբայի նկատմամբ պատժամիջոցների միակողմանի ռեժիմի կտրուկ խստացման հրամանագրի հիման վրա, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մայիսի 1-ին։

Ըստ հրամանագրի՝ սահմանափակումները կարող են ազդել նաև երրորդ երկրների վրա։

Նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտարարել է, որ ԱՄՆ այդ քայլերը «հաստատում են Վաշինգտոնի ցեղասպանական մտադրությունները» Կուբայի բնակչության նկատմամբ:




դիտվել է 16 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը


Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Leave a comment