Ներկայացնում ենք 2026 թվականի մայիսի 3-ից 8-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Պաղեստինցի տղան նայում է վրանի ճեղքից Գազայի փախստականների ճամբարում։
Գերմանացի ոստիկանը դրոնների չեզոքացման սարք է փորձարկում Էրդինգի ռազմաբազայում։
Իրինա Շեյքը Նյու Յորքի ամենամյա Met Gala բարեգործական երեկույթին։
Debt Gala՝ Met Gala-ի բյուջետային այլընտրանքն է, որը միջոցներ է հավաքում խոցելի ամերիկացիների բժշկական պարտքերի մարման համար։
Ֆրանսիացի ինֆլուենսեր Լենա Մաֆուֆը Met Gala-ում։
Ամերիկացի սուպերմոդել Անոք Յաին Met Gala-ում։
Pussy Riot խմբի բողոքի ակցիան Վենետիկի բիենալեում։
Բրիտանական Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը տեղական ընտրություններում քվեարկելուց հետո։
Միք Ջեգերը, Քիթ Ռիչարդսը եւ Ռոնի Վուդը Բրուքլինում՝ The Rolling Stones-ի «Foreign Tongues» նոր ալբոմի ներկայացումից հետո։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունում է կողմնակիցներին իշխող «Բհարատիա Ջանատա» կուսակցության գրասենյակի մոտ։
Այսբերգը Պաուչ Քով նավահանգստում (Նյուֆաունդլենդ, Կանադա)։