Ուկրաինայում ՆԱՏՕ-ի աջակցությունը խաղաղության համաձայնագրից հետո – Azat TV

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի զինված ուժեր, օդային և ռազմածովային աջակցություն այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերագույն ռադայում ունեցած ելույթում ընդգծել է, որ խաղաղության հաստատումը պահանջում է դժվար ընտրություններ, և Ուկրաինան պետք է պատրաստ լինի զոհաբերությունների։ Նա նշել է, որ խաղաղությունը պետք է լինի երկարատև և ունենա խոշոր երկրների աջակցությունը։

Ռյուտեն նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան պատրաստ են տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք մշակվում են «Կամեցողների կոալիցիայի» կողմից։

Նշենք նաև, որ հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը նախատեսում է ֆրանսիական և բրիտանական զորքերի տեղակայումը Ուկրաինայում։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիև է ժամանել փետրվարի 3-ին, որտեղ ելույթ է ունեցել Գերագույն ռադայի 15-րդ նստաշրջանի բացմանը։

Leave a comment