Կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.
«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտնվել է Հայաստանում ԵՄ հովանավորությամբ վերջերս անցկացված միջոցառումների շրջանակներում Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «հարթակ» տրամադրելու կտրականապես անթույլատրելիության մասին։
Ընդգծվել է, որ Մոսկվայում այս առնչությամբ արդարացի զայրույթ են ապրում և համարում են, որ պաշտոնական Երևանի կողմից նշված այցելուի աղաղակող վարքագծի համապատասխան բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին»։
«Մոսկվայում արդարացի զայրույթ են ապրում»
Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։