Սյունիքը մեր «Հորմուզի նեղուցն է». ՀՀ նախկին վարչապետը` Հայաստանի միակ ռեսուրսի մասին

https://arm.sputniknews.ru/20260507/sjuniqy-mer-hvormuzi-neghucn-e-hh-nakhkin-varchapety-hajastani-miak-resursi-masin-101844851.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53342368_275:0:2500:1669_1920x0_80_0_0_f1563cb66edbab99a0d8a05bbb7829d1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խոսրով հարությունյան, սյունիք, հորմուզի նեղուց, եվրամիություն, մեծ բրիտանիա

խոսրով հարությունյան, սյունիք, հորմուզի նեղուց, եվրամիություն, մեծ բրիտանիա

Բաժանորդագրվել

Խոսրով Հարությունյանի խոսքով` ՀՀ երկարաժամկետ անվտանգություն երաշխավորելու համար աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական կապիտալի պետք է վերածվի։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և դրան հաջորդած Հայաստան–ԵՄ հանդիպումները Հայաստանի համար անվտանգային կամ ինստիտուցիոնալ առումով շոշափելի արդյունքներ չեն ապահովել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` նշելով, որ եվրոպական առաջնորդների այցի հիմնական նպատակը քաղաքական աջակցությունն էր գործող իշխանությանը։

«Ակնհայտ էր մի բան, և հատկապես Եվրոպական քաղաքական համայնքի մայիսի 4-ի միջոցառման ակցենտը` մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք Փաշինյանին առաջիկա ընտրություններում։ Սա բացառապես նախընտրական ակցիա էր»,- նշեց ՀՀ նախկին վարչապետը։

Եվրամիության հիմնական նպատակը Հայաստանը ՌԴ–ի դեմ 2–րդ «ֆորպոստ» դարձնելն է. քաղտեխնոլոգ

Հարությունյանը հիշեցրեց, որ գլխավոր պանելային քննարկումների ժամանակ, երբ խոսում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և այլ առաջնորդներ, որևէ անդրադարձ չի եղել Հայաստանի տնտեսական կամ անվտանգային կարողությունների ավելացմանը։ Փոխարենը, ըստ բանախոսի, Արևմուտքը փորձում է հայաստանյան հարթակն օգտագործել սեփական ուժային բևեռը ձևավորելու և Ռուսաստանին հակազդելու համար։

«Հիմնական շեշտադրումները վերաբերում էին եվրոպական ինքնուրույն անվտանգային համակարգ ձևավորելու անհրաժեշտությանը՝ ՆԱՏՕ-ի ներսում փոփոխվող հարաբերությունների պայմաններում։ Հայաստանը տվյալ համատեքստում դիտարկվում է ավելի շուտ որպես աշխարհագրական հարթակ, քան գործընկեր պետություն։ Նրանց հետաքրքիր չէ Հայաստանում հանրային կյանքի ժողովրդավարացումը ինստիտուցիոնալ առումով, նրանց հետաքրքիր է Հայաստանի տարածքը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի հարավային հատվածը` Սյունիքը։ Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը Մոսկվային ուղղված քաղաքական ազդակ էր, քանի որ Բրիտանիան այսօր հակառուսական քաղաքականության դրոշակակիր է»,– շարունակեց Հարությունյանը։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական հետաքրքրություններին՝ Հարությունյանը շեշտեց, որ Եվրոպային հետաքրքրում է ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ նրա տարածքը, մասնավորապես՝ հարավային հատվածը։

Այս համատեքստում նա զուգահեռներ անցկացրեց Իրանի և Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների միջև։

«Հայաստանի համար Սյունիքը նույնպիսի Հորմուզի նեղուց է։ Իսկ այդ տարածքը, ինչպես ադրբեջանցիներն են պահանջում և թուրքերն են ենթադրում, Հայաստանի կողմից անվերահսկելի կերպով նրանց տրամադրելը նշանակում է հանձնել այդ «նեղուցը»»,- զգուշացրել է Հարությունյանը։

Հայաստանի միակ ռեսուրսը, ըստ Հարությունյանի, երկարաժամկետ անվտանգություն երաշխավորելու համար աշխարհագրական դիրքը «աշխարհաքաղաքական կապիտալի» վերածելն է, սակայն դա պետք է արվի պետության լիարժեք վերահսկողության ներքո։ Խոսրով Հարությունյանը համակարծիք է այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է դառնալ ամենակարճ և ռացիոնալ կապող օղակը Արևելքի ու Արևմուտքի միջև, բայց առաջարկում է այլ երթուղի։

«Դա Սյունիքը չէ։ Բաքու-Ղազախ-Իջևան-Գյումրի-Ղարս ճանապարհը 600 կմ և շատ ավելի կարճ է, քան այժմ քննարկվող Սյունիքով անցնող տարբերակը , որը 880 կմ է, կամ Բաքու-Թբիլիսի-Ղարս երթուղին, որը 826 կմ»,– բացատրեց Հարությունյանը։

Նախկին վարչապետի խոսքով՝ եթե Հայաստանը դառնա գլոբալ տրանսպորտային ծրագրերի անհրաժեշտ օղակ, ապա այդ մեգա-նախագծերի հեղինակները՝ Չինաստանից մինչև ԱՄՆ, իրենք շահագրգռված կլինեն մեր երկրի անվտանգությամբ։

Քարտեզին նայելով երկաթգիծ չի կառուցվում․ Անանյանը պատասխանում է Փաշինյանին

Leave a comment