Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Մովսիսյանը հաջող մոտեցում ու երկամարտի արդյունք չունեցավ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Leave a comment