Իրանի նախագահը հայտարարել է, որ հանդիպել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ

Քաղաքականություն

07.05.2026 | 16:59

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, հաղորդել են պետական ​​լրատվամիջոցները, փոխանցում է DW-ն։

Խամենեին հանրությանը չի երևացել Իրանի պատերազմի սկսվելուց ի վեր և, ըստ լուրերի, ծանր վիրավորվել է հարվածների ժամանակ, որոնց արդյունքում զոհվել է նրա հայրը՝ Իրանի նախորդ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Գերագույն առաջնորդին վերագրվող հայտարարություններն ընդամենը տարածվել են պետական ​​լրատվամիջոցների միջոցով։

«Այս հանդիպման ժամանակ ինձ ամենաշատը զարմացրեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսլականը և համեստ ու անկեղծ մոտեցումը»,- ասել է  Փեզեշքիանը՝ առանց քննարկման բովանդակության կամ հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

Հիշեցնենք նաև, որ Մոջթաբա Խամենեիի նշանակման մասին Իրանի փորձագետների ժողովի կողմից, որը 88 անդամից բաղկացած մարմին է և պատասխանատու է գերագույն առաջնորդի ընտրության համար, հայտարարվել էր պետական ​​հեռուստատեսությամբ մարտի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment