https://arm.sputniknews.ru/20260507/eahk-ditvordakan-metsativ-patvirakutjun-e-zhamanel-hajastan-yntrutjunnerin-hetevelu-101899770.html
ԵԱՀԿ դիտորդական մեծաթիվ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ընտրություններին հետևելու
ԵԱՀԿ դիտորդական մեծաթիվ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ընտրություններին հետևելու
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ դիտորդական պատվիրակություն անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T21:06+0400
2026-05-07T21:06+0400
2026-05-07T21:07+0400
ազգային ժողովի ընտրություններ
նիկոլ փաշինյան
եահկ
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101896770_0:27:1600:927_1920x0_80_0_0_bc312a30099cf740d9d3faec2f8be160.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ մեծաթիվ պատվիրակություն է գործուղվել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարութան լրատվական ծառայությունից։ Դիտորդական խմբի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ «ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով»,– ասել է Յանեժ Լենարչիչին։Ըստ կառավարության` զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու։Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101896770_61:0:1482:1066_1920x0_80_0_0_dab2e226c6bb2689f9b97e299ff5b549.jpg.webp
ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, եահկ, դիտորդ
ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, եահկ, դիտորդ
ԵԱՀԿ դիտորդական պատվիրակություն անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով։
«ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով»,– ասել է Յանեժ Լենարչիչին։
Ըստ կառավարության` զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու։