Պերմում ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են նավթավերամշակման գործարանին

Քաղաքականություն

07.05.2026 | 17:47

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պերմի արդյունաբերական ձեռնարկության վրա, հայտնել է երկրամասի ղեկավար Դմիտրի Մախոնինը։ Նա չի նշել, թե կոնկրետ օբյեկտն է եղել թիրախում։ Նահանգապետը հավելել է, որ զոհեր չկան, գրում է Meduza-ն։

Նա նաև նշել է, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Տելեգրամ ալիքները, վկայակոչելով ականատեսների, հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի տանիքին։

Ուկրաինական տելեգրամ ալիքներն էլ հաղորդել են, որ անօդաչուները կրկին հարձակվել են Պերմի գծային արտադրական-դիսպետչերական կայանի վրա, իսկ Պերմ-Լուկоյլ-Պերմնեֆտեորգսինտեզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել:

59.ru-ի փոխանցմամբ՝ Պերմում առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում հայտարարվել է անօդաչուների վտանգի տագնապ: Քաղաքի տարբեր հատվածներում մի քանի անգամ հնչել են ազդանշաններ, բնակիչները հայտնել են, որ լսել են պայթյունների ձայներ:

Ապրիլի վերջին Ուկրաինայի զինված ուժերը մի շարք հարձակումներ իրականացրին Պերմի վրա, որոնց ընթացքում անօդաչու թռչող սարքերը վնասել էին  «Լուկоյլի» նավթավերամշակման գործարանը և Պերմի նավթային կայանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment